Իրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ) «Ինձ թվում է՝ ինքս ինձ բանտարկում եմ». Ջոկովիչը խոսել է կարիերայի ավարտի մասին Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ) Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Ի՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել «Տոտենհեմը» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» երկու հարձակվողների տեղափոխության շուրջ Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առևանգել Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ 

«Դոն Պիպո»-ի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին:

Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին:

Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև՝ այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու:

Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում:

2021թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի և Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների և ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ:

Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով և ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել:

Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից և ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները և, տևական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից:

Նշված, ինչպես նաև Ռ.Ս.-ի և Ա.Ա.-ի եղբոր սպանության՝ դրան հաջորդած դեպքերից հետո, Կ.Ղ.-ն և Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ Ա.Հ.-ն:

Ա.Ա.-ի և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց և նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին և Ա.Պ.-ին:

Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ, և  սկսել վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Որոշումներ են կայացվել՝ հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին և Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Բացի այդ, հանցավոր համագործակցության ևս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներումԻրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ Պատիժ, որը մեկ զինվորի կյանք արժեցավ․ ո՞րն է Ճամբարակի ողբերգական վթարի իրական պատճառը (տեսանյութ) Հոգեբանը բացատրել է՝ ինչպես ճիշտ մերժել անհարմար խնդրանքը՝ առանց հարաբերությունները փչացնելու«Ինձ թվում է՝ ինքս ինձ բանտարկում եմ». Ջոկովիչը խոսել է կարիերայի ավարտի մասինԱՄՆ պետական ​​պարտքը թարմացրել է իր պատմական ռեկորդըՄոսկվայի ամենաթանկ պենտհաուսի արժեքը հասել է 30 միլիոն դոլարիՈւռուցքաբանը հերքել է պարանոցին օծանելիք քսելու և քաղցկեղի առաջացման միջև կապըՈվ է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ Պրիմորիեում առաջին անգամ տեսանկարահանել են ընձառյուծի, որը խնամում է ուրիշի ձագերինՀորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ) Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Լեհաստանի նախագահի խոսնակը «անցքերով» է անվանել Ռուսաստանի և Բելառուսի սահմանին կառուցվող «Արևելյան վահանը»Իսրայելը խոստովանել է իր մասնակցությունը պաղեստինցի հնգամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի սպանությանըԻ՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդ են առաջարկել Քիմ Քարդաշյանը փոքրիկ բիկինիով լուսանկարում ներկայացել է առանց դիմահարդարմանԱննա Սեմենովիչին Վենետիկի շքեղ ռեստորանից խնդրել են հեռանալ«Տոտենհեմը» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» երկու հարձակվողների տեղափոխության շուրջԱրջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առևանգել Ճապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄԱլեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել Հորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓողոցում տեսած գովազդային վահանակը փրկել է քաղցկեղով հիվանդ կնոջ կյանքըՃապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄՍիրիայում մի շարք պայթյուններ են որոտացելԱրեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ Զինծառայողներն ինչո՞ւ էին ուշ ժամի դուրս եկել վազքի․ Գեղարքունիքում զինծառայողների վրաերթի ողբերգական դեպքի հետքերով Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասնագետը նշել է՝ որքան հաճախ է պետք փոխել խոհանոցային սրբիչներըՌԴ ԱԳՆ-ն Եվրամիությանը մեղադրել է «ահաբեկչությանն օժանդակելու»Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձԱՄՆ-ում երեխաների ճարպակալումը սկսել են բուժել «Օզեմպիկով» և դրա նման դեղամիջոցներովԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը Ինձ համար առաջնահերթություն է Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը. Լիլիթ Գալստյան Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի Բժիշկը ներկայացրել է դարչինի օգտակար և վնասակար հատկություններըԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի Կուրղինյան փողոցում. ՄանրամասներՌուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին 68-ամյա Մադոննան ծննդյան տարեդարձը նշել է 30-ամյա սիրելիի հետՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարություններինԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով ՆԱՏՕ-ի հատուկ ինքնաթիռը շուրջ երկու ժամ հետախուզություն է իրականացրել Կալինինգրադի մերձակայքումՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը Տրանսպորտի նախարարությունն առաջարկել է փոխել ավտոմեքենաների տեխզննման կանոնները. ՌԴԱրեգակի վրա գրանցվել է օգոստոսի ամենաուժեղ բռնկումը
Ամենադիտված