Նոյեմբերյանի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը. 36-ամյա տղամարդն անգիտակից է
ԻրավունքՀունիսի 5-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 36-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, սակայն հնարավոր չէր եղել բացատրություն վերցնել. տղամարդն անգիտակից վիճակում էր:
Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ալավերդցի 30-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել է քրեական գործ:
Երիտասարդը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: