«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է
Իրավունք«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպան Վահե Եփրիկյանը։
«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։
Վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն»,- գրել է Եփրիկյանը։