«Օրենքով գող» Հայկո Աստրախանսկին Լեհաստանից արտաքսվել է Հայաստան
ԻրավունքԼեհաստանում ձերբակալված «օրենքով գող» Հայկ Սարգսյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Հայկո Աստրախանսկի մականվամբ, արտաքսվել է Հայաստան, հայտնում է «Прайм Крайм»-ը։
Ըստ կայքի՝ մայիսի 30-ին Վարշավայում իրավապահները բերման են ենթարկել Սարգսյանին։ Նա ուղարկվել է տուն և տեղավորվել Երևանի քննչական մեկուսարաններից մեկում։ «Օրենքով գողի» նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Թե ինչ հոդվածով է նա մեղադրվում, չի հաղորդվում։
2019 թվականին Հայկո Աստրախանսկին ձերբակալվել է հրազեն կրելու համար, սակայն նրան հաջողվել է խուսափել պատժից և լքել Հայաստանը՝ հաստատվելով Լեհաստանում։