Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու քննությունն ավարտվել է. դատարանը հեռացել է որոշում կայացնելու
ԻրավունքՄայիսի 14-ին կալանավորված հասարկական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, որում նշվում է.
«Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մեր միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է: Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով»։