Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ) Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Ի՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել «Տոտենհեմը» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» երկու հարձակվողների տեղափոխության շուրջ Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առևանգել Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ Զինծառայողներն ինչո՞ւ էին ուշ ժամի դուրս եկել վազքի․ Գեղարքունիքում զինծառայողների վրաերթի ողբերգական դեպքի հետքերով Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ 

Չեմ կարողանում վերադառնալ այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան. 168.am

Իրավունք

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: 

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասել է Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ​

«Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն է ներկայացրել Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։

«Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պրիմորիեում առաջին անգամ տեսանկարահանել են ընձառյուծի, որը խնամում է ուրիշի ձագերինՀորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ) Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Լեհաստանի նախագահի խոսնակը «անցքերով» է անվանել Ռուսաստանի և Բելառուսի սահմանին կառուցվող «Արևելյան վահանը»Իսրայելը խոստովանել է իր մասնակցությունը պաղեստինցի հնգամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի սպանությանըԻ՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդ են առաջարկել Քիմ Քարդաշյանը փոքրիկ բիկինիով լուսանկարում ներկայացել է առանց դիմահարդարմանԱննա Սեմենովիչին Վենետիկի շքեղ ռեստորանից խնդրել են հեռանալ«Տոտենհեմը» բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» երկու հարձակվողների տեղափոխության շուրջԱրջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առևանգել Ճապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄԱլեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել Հորմուզի նեղուցի կարևորությունը շուտով կկրճատվի. ԹրամփՓողոցում տեսած գովազդային վահանակը փրկել է քաղցկեղով հիվանդ կնոջ կյանքըՃապոնիան պլուտոնիումի հսկայական պաշարներ ունի միջուկային զենք ստեղծելու համար. ԶԼՄՍիրիայում մի շարք պայթյուններ են որոտացելԱրեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ Զինծառայողներն ինչո՞ւ էին ուշ ժամի դուրս եկել վազքի․ Գեղարքունիքում զինծառայողների վրաերթի ողբերգական դեպքի հետքերով Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասնագետը նշել է՝ որքան հաճախ է պետք փոխել խոհանոցային սրբիչներըՌԴ ԱԳՆ-ն Եվրամիությանը մեղադրել է «ահաբեկչությանն օժանդակելու»Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձԱՄՆ-ում երեխաների ճարպակալումը սկսել են բուժել «Օզեմպիկով» և դրա նման դեղամիջոցներովԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը Ինձ համար առաջնահերթություն է Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը. Լիլիթ Գալստյան Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի Բժիշկը ներկայացրել է դարչինի օգտակար և վնասակար հատկություններըԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի Կուրղինյան փողոցում. ՄանրամասներՌուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին 68-ամյա Մադոննան ծննդյան տարեդարձը նշել է 30-ամյա սիրելիի հետՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարություններինԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով ՆԱՏՕ-ի հատուկ ինքնաթիռը շուրջ երկու ժամ հետախուզություն է իրականացրել Կալինինգրադի մերձակայքումՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը Տրանսպորտի նախարարությունն առաջարկել է փոխել ավտոմեքենաների տեխզննման կանոնները. ՌԴԱրեգակի վրա գրանցվել է օգոստոսի ամենաուժեղ բռնկումըՃապոնիան հնարավոր պատասխան քայլեր է դիտարկում՝ Պուտինի Իտուրուպ կատարած այցից հետոԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին.50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) ՊՆ-ն ու ՔԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ճամբարակում զինծառայողների վրաերթի վերաբերյալ Փաշինյանը Տիգրանաշենը «Քյարքի» է անվանել.Իրանը Կալիֆոռնիան «հայտարարել է» իր տարածք (տեսանյութ) Սամվել Կարապետյանը բացատրել է, թե ինչու չէր ցանկանում ներկա լինել իր գործով դատական նիստերինՌուսաստանում օգտագործված ավտոմեքենաների վաճառքը նվազել էԿասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Զինվորական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում. ՊՆՄերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ավելի քան 750 զինծառայող վիրավորվել է
Ամենադիտված