Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին» Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ինձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ Միրզոյան 

Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ  լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա  տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը:       

Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով:

Մասնավորապես՝ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով  սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են  ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհոլային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն: 

Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/  ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից  1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է:

Իսկ Գերմանիայի Դաշնությունում գործում է սոցիալական ցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամանք սերմանող և այլ տեղեկատվությունը: Նշված օրենքով տեղեկատվության սպառողներին վերապահվել է արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկելու իրավունք: Իսկ  սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Վերջինս չկատարելու դեպքում սոցիալական ցանցի վարքագիծը ենթակա է վերանայման հսկողական կարգով՝ Արդարադատության գործերով դաշնային մարմնի կողմից: Վերջինս իրավասու է ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է:      

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետ
Ամենադիտված