Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ԻրավունքՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: