Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին» Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ինձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ Միրզոյան 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 12 հայց է ուղարկել դատարան

Իրավունք

 Հայաստանում  2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ, այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը Ապօրինի գույքի վերադարձ եւ անցումային արդարադատություն. դասեր եւ մարտահրավերներ» կլոր-սեղան քննարկմանը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում համապատասխան վարչության ձևավորմամբ: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով ներդրվել է մի նոր ինստիտուտ, որը միջազգային իրավական պրակտիկայում կոչվում է առանց դատավճռի բռնագանձում: Այսինքն՝ այս բռնագանձումը քաղաքացիական բռնագանձում է, ըստ էության պարտադիր չէ, որ որևէ կապ ունենա քրեական վարույթի, քրեական գործի հետ»,-ասաց Քոչարյանը:

Վարչությունն այժմ գործում է 9 դատախազի և 9 տնտեսագետի թվակազմով: Քոչարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, քանի որ գործերի քանակը գնալով ավելանում է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 574 անձի վերաբերյալ 345 նյութեր՝ քրեական գործերից, օպերատիվ հետախուզական մարմիններից: Այդ 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով: Այսինքն 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի գույք չկա, և ուսումնասիրություն առհասարակ չի սկսվել: Այդ 342 ուսումնասիրություններից այս պահի դրությամբ վերջնարդյունքին հասել են և հայց է հարուցվել քաղաքացիական դատարան ընդամենը 12 գործով: Ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ»,-ասաց Քոչարյանը:

2020 թվականի սեպտեմբերից ի վեր 213 միջնորդություն է ներկայացվել դատարան՝ բանկային, ապահովագրական և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու խնդրանքով, ինչպես նաև հայցի նախնական ապահովումներ կիրառելու խնդրանքներով: Այդ 213 միջնորդություններից 185-ով ստացվել են որոշումներ, մեծամասնությամբ բավարարվել են: Անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 80-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել հայտնաբերված գույքերի շուկայական արժեքների, դրանց վրա կատարված ծախսերի, ներդրումների պարզման, հաշվարկման համար:

 «25 գործով հայցի նախնական ապահովումներ է կիրառվել, այսինքն` օրենքը թույլ է տալիս, որ սառեցվի, արգելադրվի այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը հետագայում ակնկալվում է հայցապահանջով մտնել դատարան և բռնագանձել: Այդ 25 նախնական ապահովումներով արգելանք է դրվել շուրջ 260 անշարժ և շարժական գույքերի վրա, 53 իրավաբանական անձանցով մասնակցությունների վրա, նաև, ավելի քան 42 մլրդ դրամի չափով դրամական պահանջով: Այդ 25 գործերից արդեն 12-ը դատարանում են, այսինքն` իրենց վերջնական փուլում են, հայց է հարուցվել»,-ասաց վարչության ավագ դատախազը:

Միայն  դատարան գնացած 12 գործերով պետության, ի դեմս վարչության, բռնագանձման պահանջը կազմում է շուրջ 200 անշարժ և շարժական գույքեր, 21 մասնակցություններ՝ իրավաբանական անձանց և շուրջ 21 մլրդ դրամ չափով գումար: «Այս ամենը դրամական համարժեքի վերածած, իրենց շուկայական արժեքներով հասնում են մոտ 70 մլրդ դրամի, որտեղ հաշվարված չեն մասնակցություններն իրավաբանական անձանցում, որովհետև ուսումնասիրության շրջանակում դեռևս ելակետային տվյալների բավարար չլինելու պատճառով հնարավորություն չի եղել մեր կարծիքով ապօրինի իրավաբանական անձանց մասնակցությունների շուկայական արժեքները որոշել: Այսինքն՝ այդ 70 մլրդը էապես ավելի աճելու միտում ունի»,-ասաց Քոչարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետ
Ամենադիտված