Քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց մանրամասները
ԻրավունքՀայաստանում քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի: ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այդ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո: Պետությունը 348 մլն դրամ է տրամադրում պայմանով անցկացված մրցույթի հաղթողին, որպեսզի քաղաքացիական դատավարությունը թվայնացվի:
«Թվայնացում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել: Կարող են նաև դատական քննություններն անցնել օնլայն, առանց մարդկանց, փաստաբանների դատարան այցելելու»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
Այս մոտեցումը հետագայում լինելու է նաև վարչական, քրեական դատավարության դեպքում: