22-ամյա երիտասարդը ննջասենյակի սեղանի վրայից հափշտակել է 65 հազար դրամ և դիմել փախուստի
Իրավունք
Հուլիսի 23-ին՝ ժամը 03.33-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.50-ից 03.20-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից՝ ննջասենյակի սեղանի վրայից, մի երիտասարդ բացահայտ հափշտակել է 65 000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կողոպուտը կատարողի ինքնությունը: 22-ամյա երիտասարդը Պարոնյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նա ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)