49-ամյա վանաշենցին կենցաղային հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարել է 54-ամյա համագյուղացուն
ԻրավունքՀուլիսի 24-ին՝ ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է ընդունվել 49-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաշեն գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան մարմնական վնասվածքներ էր պատճառել 54-ամյա համագյուղացին:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: