Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ինձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ Միրզոյան Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները Պարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկ Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան Ենթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին 

Արուսյակ Ալեքսանյանը՝ քաղաքական պատվեր կատարող

Իրավունք

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր վրդովմունքը հայտնեց «Ազատագրում»  շարժման ղեկավար Միքայել Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, ով՝ որպես քաղբանտարկյալների պաշտպան անարգել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը՝  գովաբանելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ով, ինչպես Ռուբեն Մելիքյանն է ասում, Արմեն Գրիգորյանին ուղարկել է զնդան: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նա ասաց, որ չի անդրադառնա  Էրիկ Ալեքսանյանին, նրա  հետ կապված  ավելացնելու բան չունի:

Ինչ վերաբերում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ապա նա վստահ է, որ նա քաղաքական պատվեր է կատարել թե′ Արմեն Գրիգորյանի, թե′ Միկա Բադալյանի հարցում՝ նախ կալանքի ժամկետը երկարեցնելու, հետո՝ մի քանի օր անց,  ազատ  արձակելու: 

«Արուսյակ Ալեքսանյանի հետ կապված խնդիրը միայն Արմեն Գրիգորյանին չի վերաբերվում: Նա  կալանքի որոշում է կայացրել մի շարք քաղբանտարկյալների վերաբերյալ,  այդ թվում՝ Իգոր Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի, Ավետիք Չալաբյանի, իր գործընկեր Բորիս Բախշյանի՝  ակնհայտ ապօրինի կալանքով, որը նույնպես կարելի է քաղաքական համարել (ոչ այն պատճառով, որ Բորիս Բախշյանը քաղաքական գործիչ է, այլ նաև այն, որ Բորիս Բախշյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը  կրել է քաղաքական նպատակ): Այսինքն՝ Արուսյակ Ալեքսանյանը վերջին շրջանում իրավամբ վաստակել է քաղաքական հետապնդումների ակտիվ մասնակցի համբավ ու շատ զարմանալի և տարօրինակ ձևով, որովհետև նրան ճանաչողները, այդ թվում՝ նաև ես, նրանից նման բան չէի սպասում՝  հաշվի առնելով  նրա մասնագիտական որակները, ինչպես, օրինակ,  սկզբունքայնությունը»,-նշեց նա: 

Նրա խոսքով՝  Արմեն Գրիգորյանի ողբերգական մահից  հետո իշխանությունները առաջին հերթին մեծ խնդրի առջև կանգնեցին, առողջական խնդիրներ ունեցող քաղբանտարկյալների հետ կապված՝ փոխեցին իրենց դիրքորոշումը:

«Երկրորդ՝ չմոռանանք, որ Միկա Բադալյանի հարցում կար նաև այլ  գործոն, այն,  որ նա, ինչպես և Արմեն Գրիգորյանը, նաև ՌԴ քաղաքացի է, կարծում եմ՝ Ռուսաստանի գործոնը ևս կար: Ես մի հակառակ օրինակ բերեմ.  Արմեն Գրիգորյանի նույն հոդվածով, բայց այլ գործով, այս պահին քրեական գործ կա մեկ այլ անձի՝ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, ով «սորոսական»  շրջանակներից է: Ամերիկյան հովանավորության ներքո այդ անձը որևէ  րոպե անազատության մեջ չի պահվել, ավելին՝ ԱՄՆ դեսպանը վերջերս հանդիպել էր նրա հետ, խոսել խոսքի ազատության մասին ու նշել, որ չի կարելի խոսք ասելու համար մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Այս պարագայում, երբ մեկ քաղբանտարկյալ, որը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքացի էր, այսպիսի ողբերգական մահ է ունենում,  ես կարծում եմ, որ այդ պետությունը, որի քաղաքացի է  հանդիսանում անձը, հնարավոր է նաև որոշակի հարցադրում  է արել. մեկը՝ այսպիսի ողբերգական մահ, մյուսն էլ՝ ծանր առողջական վիճակում:

Ես չեմ բացառում, որ այս որոշման մեջ Արուսյակ Ալեքսանյանը որևէ դեր չի ունեցել, բայց նաև չեմ բացառում, որ ունեցել է, չեմ բացառում նաև, որ նա իսկապես փորձել է ինչ-որ դրական որոշում կայացնել: Մյուս կողմից էլ՝ երկրորդ մոտեցման դեմ է խոսում այն, որ Միկա Բադալյանը ոչ թե  պարզապես ազատ արձակվեց, այլ 6 մլն դրամ փրկագին սահմանվեց, իսկ եթե նա փրկագին չունենա՞ր, շարունակելո՞ւ էր այդ ծանր առողջական վիճակով մնալ կալանքի տակ»,-ավելացրեց նա:

Նա խոսքով՝ Արմեն Գրիգորյանի գործով իրենք  երբեք առողջության հետ կապված փաստարկ չեն ներկայացրել, որովհետև այնպիսի խնդիր չէր եղել, որը կալանքի հետ համատեղելիության  հարց առաջացներ: 

«Հիշո՞ւմ եք, թե ինչ բարձր տրամադրությամբ էր Արմեն Գրիգորյանը ներկայանում, նա մեզ արգելում էր իր առողջական վիճակի մասին խոսել, չէր ցանկանում, որ որևէ մեկի մտքով անցներ, թե ինքը իր առողջական վիճակը մեջբերելով՝ փորձում է իրեն ազատել պատասխանատվությունից»,-ասաց նա:

Ռ. Մելիքյանի  խոսքով՝  Արմեն Գրիգորյանի հարցում  սլաքները պետք է ուղղել  այն ուղղությամբ, թե ով է պատվեր տվել, որ նրան ձերբակալեն,  կալանավորեն, հետո փակեն նրա շփումները ընկերների և հարազատների հետ՝ թույլ տալով միայն երկու հարազատի հետ շփում, որը, բնականաբար,  սթրեսային վիճակ էր առաջացնում, դրան էլ գումարած այն, որ նա առաջին անգամ էր կյանքում նման իրավիճակում հայտնվել:

«Արմեն Գրիգորյանի հարցում ես մեղավոր  եմ համարում պատվեր տվողներին և պատվեր կատարողներին, մասնավորապես՝ քննիչ, դատախազ, առաջին ատյանի դատարանի դատավոր և վերաքննիչ դատարանի դատավոր»,-եզրափակեց նա: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով
Ամենադիտված