Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը
ԻրավունքԲարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:
Բոլոր 4 թեկնածուները կանայք են, ինչը այս դեպքում օրենքի պահանջն է: Այդ թեկնածուներն են Անահիտ Թումանյանը, Լիլիթ Խաչատրյանը, Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը: