Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին
ԻրավունքՀ2-ՀՌՀ վեճը հանգուցալուծվել է։ Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է․ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը, գրում է «Առավոտ»-ը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։