Ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները. ներկայացնում է Կարեն Անդրեասյանը
ԻրավունքՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները:
Այս մասին Կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու լուծումները և սեպտեմբերից կսկսեն ուղիղ եթերում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, բոլորիս»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը ժամկետների հետ կապված հստակ ոչինչ չխոստացավ: Ըստ նրա՝ ժամկետները կախված են աշխատանքների դինամիկայից: