Մարտակերտում 27-ամյա տղամարդը ծեծել է 35-ամյա կնոջ. հարուցվել է քրեական գործ
ԻրավունքԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1995թ. բնակչի կողմից 2022թ. հունիսի 17-ին և 2022թ. հունիսի 22-ին նույն քաղաքի 1987թ. ծնված բնակչուհուն ծեծելու և մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործերը: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է: