Պատերազմի մասնակից ոստիկանությանը զանգել, տեղեկացրել է, որ Չարբախի դեպոյի պատի տակ զինամթերք է թողել
ԻրավունքՈստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Չարբախի դեպոյի պատի տակ թողել է զենք-զինամթերք:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, ինքնաշեն նախազգուշացնող սարք, ողորկափող հրացան և 425 հատ տարբեր տրամաչափի 425 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: