Վթարի է ենթարկվել բանկի կառավարիչը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում 20-ամյա Դավիթ Անդիկյանը, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ–ին վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 28 ԼՏ 076 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է հանդիպակաց երթևեկող, Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակիչ Սամվել Թումանյանի վարած «Մերսեդես» մակնիշի 77 ԼԼ 444 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա»–ի ուղևոր 17-ամյա Սերյոժա Անդիկյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Սամվել Թումանյանն աշխատում է «Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Թալինի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել