Խոշոր ավտովթար «Աբովյանի գայի պոստի» մոտ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանից դեպի Աբովյան տանող ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով թվով 9 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ բախվել էին իրար՝ ճանապարհային ոստիկանության Աբովյանի հենակետի մոտ (Աբովյանի գայի պոստ)։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն հսկայական խցանում էր առաջացել։ Ժամանել էին մեծ թվով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցներ։
Ժամանել էին նաև վթարված ավտոմեքենաների մի մասի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/9-avto{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել