«Աուդի»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել պատին. կա վիրավոր (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ 09.30-ի սահմաններում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վարելով մեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել պատին: Վթարի հետևանքով մի հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ավտոմեքենան վարել է պաշտպանության նախարարության աշխատակից, սակայն, դա պետք է պարզի քննության ընթացքը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/Audi-0{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել