Ավտովթար Կոտայքի մարզում. «Միցուբիշի»-ն բախվել է պատին, վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի Նոր Արեշ փողոցի բնակիչ 56-ամյա Կարինե Սահակյանը, վարելով «Միցուբիշի Իո» մակնիշի 27 ՕՕ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու 18-րդ կմ-ում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրից Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և ուղևորներ 55-ամյա Վարուժան Սարգսյանն ու 60-ամյա Լուսիկ Սահակյանը։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում քննիչ Դավիթ Փայտյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել