Կրծկալի միջից հայտնաբերվել է մաքսանենգ ապրանք
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևան–Մոսկվա թիվ 512 չվերթի ինքնաթիռից ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 51-ամյա Մարետա Նագդալյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Նագդալյանը մաքսային վերահսկողության գոտին անցնելուց հետո է բերման ենթարկվել։ Խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում և կրծկալի մեջ հայտնաբերվել է առանց մաքսային ձևակերպման 3 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են ստեղծվել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար