Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. իրար են բախվել 21 ավտոտրանսպորտային միջոց (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 09.00-ից 09.30-ի սահմաններում, Արմավիր–Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ–ին՝ դեպի Երևան ուղղությամբ, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար են բախվել 21 ավտոտրանսպորտային միջոցներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ոստիկանության Արմավիր մարզային վարչության օպերատիվ-քննչական խմբի մեծ թվով աշխատակիցները։ Նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է։ Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել մարմնական վնասվածքով երկու հոգի։ Վթարված ավտոմեքենաների մեջ կան «Ֆորդ», «Գազել», «Ֆոլցվագեն», բեռնատար «ֆուռ» և այլ մակնիշի ավտոմեքենաներ։ Հավաքվել են նաև մեծ թվով քաղաքացիներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
{gallery}shamshyan/21-avto{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել