Ավտովթար Արմավիրի մարզում. մեքենան շրջվել է. կա մեկ զոհ, երկու վիրավոր (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 02.00-ի սահմաններում, 22–ամյա Արման Սաֆարյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի 28 ԼՍ 083 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ–ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։
Վթարի հետևանքով, ինքը և ավտոմեքենայի ուղևոր 22-ամյա Կարեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց։ Իսկ մյուս ուղևոր 20-ամյա Նարեկ Ավետիսյանը տեղում մահացել է։
Վիրավորներին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Արմավիրի մարզի փրկարարները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.–օր.–ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/Zoh{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել