Իրավապահները փնտրում են սահմանախախտին
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 3-ին, ուժեղացված ծառայություն է կատարվում Արարատի մարզում։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ից սկսած, Երևան–Արարատ ավտոմայրուղու վրա ուժեղացված ծառայություն է կատարվում ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Բոլորը զինված են ավտոմատներով և ռետինե մահակներով։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ իրավապահները փնտրում են սահմանախախտին, քանի որ հայտնաբերվել են սահմանախախտի հետքեր։ Հիմնականում ստուգվում է Վայոց Ձորի և Արարատի մարզերից դեպի Երևան մտնող տրանսպորտային միջոցները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել