Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նիզամի գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 48-ամյա Արմեն Առաքելյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։ Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ–քննչական գործողություններ՝ հայտնաբերելու վրաերթ կատարողին։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար