«Միսս աշակերտուհի 2013». գեղեցկության եվ շնորհալիության մրցույթի 1-ին փուլ (ֆոտոշարք)
Վերջին լուրեր
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Միսս աշակերտուհի-2013» գեղեցկության եվ շնորհալիության մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որը պայմանականորեն կոչվում էր ճանաչողական փուլ, տեղեկանում ենք petrosyangarik.blogspot.com-ից: Այս տարի մրցույթում, որն արդեն կազմակերպվում է 14-րդ անգամ, ընդգրկված են մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից և Սիրիայից։
Մրցույթի կազմակերպչական աշխատանքները փայլուն կատարեցին դեֆիլեի ղեկավար Ռուզաննա Գալստյանը, պարուսույց Աննա Կարապետյանը, հանդիսավար Անի Մանթաշյանը, պրոդյուսերներ Արթուր Գևորգյանը, Աննա և Արաքսյա Օհանյանները, ինչպես նաև տնօրեն Նորա Կարապետյանը։ Բավականին ներկայացուցչական էր նաև ժյուրիի կազմը։ Ժյուրիի վետերաններ՝ «Ստեպ-Դենտ» ստոմոտոլոգիական կլինիկայի տնօրեն Պարգև Ստեփանյանին և լեզվաբան Անահիտ Ալեքսանյանին արդեն երկրորդ անգամ միացել էին ընտանեկան բժիշկ Նաիրա Միքայելյանը և ՀԱՕԿ իրավաբան և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Հասմիկ Վարդանյանը։ Ժյուրիում առաջին անգամ էին նաև մրցույթի նախկին հաղթողները «Միսս աշակերտուհի-2005» և 2007 թթ. հաղթող, իսկ այժմ ՀՀ ոստիկանության աշխատակից Լիանա Քարամյանը, և մրցույթի անցյալ տարվա հաղթող, իսկ այժմ սիրված դերասանուհի, «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Եռաչափ սեր» երիտասարդական սերիալի գլխավոր դերակատարուհի «Միսս աշակերտուհի-2012» Եվա Բաղդասարյանը։ Ժյուրիում անակնկալ էր նաև հրաշալի երգչուհի փոքրիկ Դալիթայի ներկայությունը, որն այս տարի Միսս աշակերտուհի գրասենյակի կողմից արժանացել էր «Միսս կատարելություն» տիտղոսին և կարծես դարձել է մրցույթի խորհրդանիշը՝ նա էլ իր նոր երգով բացեց մրցույթի առաջին փուլը։ Ժյուրիի վերջին ներկայացուցիչները «Շանթ» հեռուստաընկերության երկու հիանալի նախագծերի՝ «Հայ սուպերսթար»-ի և «Պարիր, թե կարող ես»-ի հաղթողներն էին։ Մեր շատ սիրելի ու տաղանդավոր երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, և, ինչպես մրցույթի հիմնադիր Գարիկ Պետրոսյանն է ներկայացնում, տիեզերական մասշտաբի գեղեցկությամբ օժտված պարուհի Մարի Հովհաննիսյանը։ Հենց ժյուրի այս կազմն էլ գնահատեց մրցույթի մասնակիցներին։
































































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)