Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սթափության կոչ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը

Վերջին լուրեր

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունն արձագանքեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությանը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Զարմանքով ընթերցեցինք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունների կապակցությամբ: Նախ նշենք, որ դաշնակցական երիտասարդները չափից մեծ իրավունք են վերապահում իրենց՝ Րաֆֆի Հովհաննիսյանից բացատրություններ պահանջելով: Ափսոսում ենք, որ «Նիկոլ Աղբալյանի» երիտասարդները ձայնակցում են այն հիստերիային, որը բարձրացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական ու ընդդիմադիր գործիչները Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների կապակցությամբ: Հետաքրքիր զուգադիպությամբ վերջինի հանդեպ նմանատիպ մեղադրանքներ հնչեցրեցին նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական հաղորդումը եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Ինչ վերաբերում է «Նիկոլ Աղբալյանի» անդամների մտահոգություններին, ապա քանի որ նրանք չեն կոնկրետացնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանի որ հայտարարությունն է ըստ իրենց «պարարտ հող պատրաստում իշխանությունների համար՝ հնարավոր պարտադրված ստորագրման դեպքում հասարակական բարենպաստ կարծիք ձեւավորելու համար», ստիպված ենք անդրադառնալ Ր.Հովհաննիսյանի՝ Բաքվում հնչեցրած մի շարք մտքերի:

Նա, օրինակ, լրատվամիջոցներին ասել է (մեջբերում ենք). «Բոլոր ազգությունների բոլոր փախստականները պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց բնակավայրերը, դա վերաբերում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Հայաստանին, Թուրքիային... Սակայն դա պետք է տեղի ունենա նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովելուց եւ ԼՂՀ հիմնախնդիրը լուծելուց հետո»: Ապա ավելացրել. «Այդ վերադարձն անվտանգ դարձնելու համար մեզ պետք է նոր միջավայր, բարենպաստ մթնոլորտ, փոխվստահության կառուցում, ինչին չենք կարող հասնել դատապարտված մարդասպանին բաց թողնելով, գերեզմաններ պծղելով եւ ոչ էլ, հատկապես, նախագահի մակարդակով վիրավորական խոսքեր հնչեցնելով հարեւան երկրների մասին։ Դա ոչնչի չի հասցնի: Մենք կարող ենք ապրել յուրաքանչյուրս մեր իրականության մեջ՝ տարածելով մամուլի հաղորդագրություններ, մեր դիրքորոշման մասին թղթեր, սակայն, եթե մենք լուծում ենք ցանկանում, ապա նոր հարաբերությունների եւ երկխոսության նոր չափանիշների կարիք ունենք»։

Պարզ չէ, թե այստեղ հատկապես ո՞ր հատվածն է անընդունելի մեր դաշնակցական երիտասարդ գործընկերների համար: Այն, որ բոլոր փախստականները որոշակի պայմաններ ապահովելու դեպքում եւ ԼՂՀ խնդիրը լուծելուց, այն է՝ անկախությունը ճանաչելուց հետո պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց բնակավայրե՞րը: Բայց դա նաեւ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն է, ըստ որի՝ այն ադրբեջանցի փախստականները, ովքեր կընդունեն ԼՂՀ քաղաքացիություն, իրավունք կստանան վերադառնալ իրենց բնակավայրերը: Եթե ԼՂՀ իշխանությունների նման դիրքորոշումը եւս անընդունելի է «Նիկոլ Աղբալյանի» անդամների համար՝ իրենք պետք է դժգոհեն ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանից կամ «Ժառանգությունից», այլ ԼՂՀ-ի ՀՅԴ-ից, որն այժմ արցախյան կառավարության մաս է կազմում: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հատուկ նշել է, որ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Ի դեպ, «Ժառանգությունը» միշտ էլ հստակորեն իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ Արցախի տարածքային ամբողջականություն ասելով հասկանում է ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքներն ու սահմանները:

Իսկ միգուցե երիտասարդ դաշնակցականների համար անընդունելի են Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւյալ խոսքերը. «Ադրբեջանն էլ նոր պետություն է. կարծում եմ՝ հետխորհրդային տարածքում տարածքային ամբողջականության սահմանները վիճելի են, դրանք բանակցային գործընթացի նյութ են։ Բայց մի բան ինձ համար հստակ է՝ բոլոր պետությունները՝ հին թե նոր, ճանաչված թե ոչ, այդ թվում՝ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ունեն ճանաչման իրավունք եւ Ադրբեջանը լավ կանի առաջինը ճանաչի... ԼՂ հասարակությունը սահմանադրական ճանապարհով ստեղծել է իր հանրապետությունը եւ ունի ինքնորոշման եւ անվտանգ ապրելու իրավունք»: Մենք հասկանում ենք, որ գուցե երիտասարդ դաշնակցականները շատ կցանկանային, որ այս բառերը հնչեցրած լինեին երբեւէ Բաքու այցելած իրենց ավագ կուսակիցները: «Ժառանգությո՞ւնն» է մեղավոր, որ դա տեղի չի ունեցել:

Մադրիդյան սկզբունքներից հետին թվով դժգոհող երիտասարդ դաշնակցականները եւս սխալ հասցեով են ուղղում իրենց մտահոգությունները. «Ժառանգությունը» միշտ էլ հայտարարել է, որ այդ սկզբունքներն անընդունելի են մեզ համար, մինչդեռ 2007թ. նոյեմբերի 29-ին, երբ դրանք ընդունվեցին Հայաստանի իշխանությունների կողմից ՀՅԴ-ն մաս էր կազմում ՀՀ կոալիցիոն կառավարությանը եւ համամիտ էր այդ սկզբունքներին, այլապես դուրս կգար կառավարությունից՝ չկիսելու համար այդ սկզբունքների ընդունման համար իշխանությունների պատասխանատվությունը, ինչը օրինակ, արեց 2009թ.-ին՝ ՀՀ իշխանությունների կողմից հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Որտեղի՞ց էր ֆինանսավորվում ՀՅԴ-ն, որ համաձայնեց Մադրիդյան սկզբունքներին: Նաեւ երբ «Ժառանգության» երիտասարդները Հայաստանով մեկ ակցիաներ էին անում ընդդեմ Մադրիդյան սկզբունքների' չենք հիշում, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նման բոցաշունչ հայտարարություն տարածեր, որով բացատրություն պահանջեր սեփական կուսակցության ղեկավարությունից այդ մերժելի սկզբունքների ընդունման համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հետագիծը ինքն է խոսում իր մասին եւ ցավում ենք, որ թշնամու քարոզչական հարձակումներին հակադարձելուց զատ ստիպված ենք նաեւ պատասխանել հայրենակից գործընկերներին: Կոչ ենք անում երիտասարդ դաշնակցականներին այսուհետ առանց իրողությունները նախապես ճշտելու անհիմն մեղադրանքներ եւ վիրավորական ակնարկներ չանել հարգարժան ու ամբողջապես իր հայրենիքին նվիրված քաղաքական գործչի եւ մի ամբողջ կուսակցության հասցեին»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված