Ու՞մ մասին են երազում ինքնաթիռի ուղեկցորդուհիները. իդեալական ուղևորի դիմանկարը (տեսանյութ)
Վերջին լուրեր
Սոցիոլոգները կազմել են ինքնաթիռների իդեալական ուղևորի դիմանկարը, հաղորդում է Вести.Ru-ն:
Մասնագետների տվյալներով՝ ինքնաթիռների նավամատուցողուհիները, նույն իրենք՝ ստյուարդուհիները կամ ինքնաթիռի ուղեկցորդուհիները, երազում են հետևյալ հատկանիշներով մարդկանց մասին. իդեալական ուղևորը պետք է լինի հանգիստ և ուշադիր տղամարդ, մոտ 30 տարեկան, նախընտրի «բիզնես-կլաս», ցանկալի է լինի առանց ուղեկցի:
Իսկ ինչ վերաբերում է իդեալական ուղևորի վարվելաձևին, ապա նա չի կանչում ինքնաթիռի անձնակազմին մատի հարվածներով, չի փորձում բարձրանալ նստատեղից վայրէջքի և թռիչքի ժամանակ, իր հետ չի տանում շատ ձեռնածանրոց, պահպանում է լռություն և աղբը չի մտցնում նստատեղի գրպանների մեջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել