Եգիպտական ընդդիմությունը միավորվեց «Հայրենիքի փրկության ճակատ»-ի ներքո
Վերջին լուրեր
Եգիպտոսում, որտեղ շարունակվում են մասսայական բողոքներն ընդդեմ իր լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ Մոհամմեդ Մուրսիի որոշման, ընդդիմադիր ուժերը հայտարարել են «Հայրենիքի փրկության ճակատի» ստեղծման մասին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին:
Նոր կազմակերպությունը կմիավորի Մուրսիի բոլոր հակառակորդներին և կզբաղվի ընդդիմության հետագա գործողությունների կոորդինացմամբ: «Հայրենիքի փրկության ճակատին» միացել են «Եգիպտական կոնգրես» կուսակցության առաջնորդը, երկրի նախագահի նախկին թեկնածու Ամր Մուսան, ազդեցիկ քաղաքական գործիչ, Ad-Doustour («Սահմանադրություն») կուսակցության ղեկավար Մուհամմեդ ալ-Բարադեյը և ուրիշներ: Նոր «Ճակատ»-ը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է պետության գլխավորի հետ երկխոսությունից և ցանկացած համագործակցությունից այնքան ժամանակ, մինչև Մուրսին չեղյալ չհայտարարի չորեքշաբթի իր ընդունած Սահմանադրական հռչակագիրը՝ դրանով օժտելով իրեն բացառիկ հնարավորություններով: Ավելին՝ «Ճակատ»-ի անդամները եգիպտացիներին կոչ են արել շարունակել խաղաղ ցույցերը:
Վերջին երկու օրերին եգիպտական խոշոր քաղաքների փողոցներում անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Ոստիկանությունը կրկին օգտագործել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի բողոքավորներին: Շաբաթ օրը դատավորները գործադուլ են հայտարարել, որոնց իրավունքները լրջորեն սահմանափակվում են Մուրսիի հռչակագրով:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել