Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ) 16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴ Ավերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ 

«Հայկական հաց»-ը հայի հայրենիք Ռուսաստանում

Վերջին լուրեր

Լիլիթ Սիմոնեան-Լե-Կադրը facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Երբ խորանում ենք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու պատմութեան մէջ, բայց ոչ թէ այն դասագրքերով որ այսօր ուսուցանում են դպրոցականներին, այլ դիմելով անաչառ աղբիւրներին կամ այն իրողութիւններին, որոնք շատ բան են յուշում իբրեւ անուղղակի աղբիւրներ, ապա կանգնում ենք հարցերի դիմաց, որոնք պատասխաններ կարծէս թէ չունեն։ Բայց այդ հարցերը անպայման պատասխաններ ունեն, որպիսիք թաքցրել են որոշակի նպատակներով։

Ահա դրանցից մէկը…Ինչո՞ւ 1938 թուականին Սուրբ Էջմիածնի կամարների տակ խեղդամահ արուած Խորէն կաթողիկոս Մուրադխանեանի աճիւնը գրեթէ յոթանասուն տարի անց արտաշիրմեցին ս.Գայանէի եկեղեցու գաւիթից եւ տեղափոխեցին Ս. Էջմիածին տաճարի մուտքի առաջ ի շարս կաթողկիոսների շիրիմների… Ինչո՞ւ գալիք սերունդների համար խեղաթիւրեցին պատմական ճշմարտութիւնը, թէ կաթողիկոսին խեղդամահ է արել կոմունիստական Ռուսաստանը… Ինչո՞ւ …
Եւ քանի որ կեղծիքն ու սուտը սկսել են վաղուց, ուրեմն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգութիւններ պետք է անեն թե՛ հայ անաստուածներն ու թե՛ առաւել եւս նոյն եկեղեցու կղերը, որ ծառայել ու ծառայում է ոչ թե Տիրոջը, Որդուն եւ հայ քրիստոնեային, այլ վերջին գրեթե երեք հարիւր տարին միայն ու միայն ռուսական կայսրութեանը եւ կայսրութեան նշանակած այս ու այն տեղական իշխանութիւններին:
Այս իմ յօդուածը հարցացուցակ չդարձնելու համար թերեւս այլեւս որեւէ հարց չտայի, բայց քանի որ տրուած հարցերը, ըստ էութեան հռետորական են, եւ դրանց պատասխանները ոչ միայն ես գիտեմ, այլեւ ընթերցողներից շատերը, ուրեմն այնուամենայնիվ շարունակելով հարցերս, աշխատելու եմ հենց հարցերով էլ բացահայտել պատասխանները բոլոր նրանց համար, որ դեռեւս հակուած են կարծել, թե Հայաստանն անկախ, ազատ եւ հատկապես բարգաւաճող մի երկիր է, եւ որ դոյզն իսկ առնչութիւն չունի այն կայսրութեան բարքերի հետ, որին իրաւացիորեն անուանեցին ՉԱՐԻՔԻ կայսրութիւն, եւ որ աշխարհին ապշեցրեց իր անմարդկային տառապանքներ պատճառելու վարպետութեամբ հենց իր սեփական ժողովրդին:

Ուրեմն…
Ինչո՞ւ այսօր էլ հայ Առաքելական եկեղեցին մտահոգուած չէ երկրի մէջ գոյութիւն ունեցող ապօրինութիւններով… Ինչո՞ւ է ինքն էլ մասնակցում այն ապիկարութիւններին, որ սկսել են իշխանութիւնները արդէն 70+21 տարի…
Այնուհետեւ. Փետրուարի 8-ին վարչապետ Պուտինի եւ Համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլի հետ Ռուսաստանում գործող կրօնական համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը ելոյթ ունենալով հայ հաւատացեալների անունից՝ ինչո՞ւ է շնորհակալութիւն յայտնել պատրիարք Կիրիլին եւ վարչապետ Պուտինին' Հայ եկեղեցու թեմի խնդիրների նկատմամբ ուշադրութեան եւ աջակցութեան ցուցաբերելու համար:
” Ռուսաստանը մեր հայրենիքն է: Ռուսաստանը եւ Հայաստանը միացեալ են: Ռուսաստանում աշխարհի ամենամեծ հայկական սփիւռքն է ապրում' 1.5 մլն հայ: Դա նշանակում է, որ հայերը Ռուսաստանն ընկալում են իրենց պատմական հայրենիքին հաւասարազօր….”,— ասել է Եզրաս արքեպիսկոպոսը…
Ո՞վ է հայ ժողովրդի եւ Յիսուսի հաւատացեալներւի անունից նրան թոյլ տուել նման սադայելական յայտարարութիւն անել։
Եւ ի՞նչ իրաւունքով է Սանկտ-պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայ առաքելական եկեղեցու քահանայ տէր Սարգիս Չոպուրեանը արգելում Արմէն Գասպարեանի ,,Հայկական հաց,, վաւերագրական շարժանկարի ցուցադրութիւնը «Невский Благовест» կինոփառատօնին:
Եւ սա այն դէպքում, երբ ,,Հայկական հաց,, վաւերագրական շարժանկարը ցուցադրուել է կենտրոնական հեռուստատեսութէան կայաններով։ Այն դէպքում, երբ շարժանկարը մինչ այդ միջազգային փառատօններում արժանացել է մրցանակների։ Ի դէպ դեռեւս նկարահանումների ընթացքին Եզրաս արքեպիսկոպոսն առանց թաքցնելու իր զայրոյթն ու ընդվզումը, ամէն կերպ փորձել է խանգարել կինոբեմադրիչին։ ,,Հայկական հաց,, վաւերագրական շարժանկարը յայտարարելով ,,ոչ հայեցի,, ու հակա‐քրիստոնէական, ամէն ջանք գործադրել է խափանելու համար կինոբեմադրիչի վավերական ու Ճշմարիտ խօսքը։
Ի՞նչ է պատահել… Ինչո՞ւ է «քաղցր կեանքը» (Dolce Vita) Հաւատքից աւելի գերադասող ժամանակակից կղերը, որ իր վարքով չի տարբերւում ընչաքաղց օլիգարխներից, այսպէս, փիլոնները վեր քշտած՝ դարձել գեղարուեստի գրաքննիչ։
Շարժանկարը, ըստ էութէան քարի մասին է…եւ հայի մասին…եւ հայի արժանապատուութէան մասին…եւ հայի ազատութէան մասին…Եւ այն մասին է, թէ ինչպէս է հայ մարդն այսօր հանդուրժում իր օտարականութիւնը իր իսկ պապենական հողի վրայ, որի իրական տարածքից մնացել է ընդամէնը մէկ թիզ, եւ որին տիրութիւն անելու իրաւունքն էլ այլեւս չունի… Որովհետեւ… որովհետեւ , ինչպէս Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարազատ եղբայր, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոս Ներսիսեանն է քարոզում. «…հայերը Ռուսաստանն ընկալում են իրենց պատմական հայրենիքին հաւասարազօր»: Ուստի, այդ ինչպէ՞ս է կինոբեմադրիչը համարձակուել տեսնել, առաւել եւս ասել ճշմարտութիւնը, որ ամենեւին էլ տէր Եզրասի տեսիլքը չէ, ամենեւին էլ այսօրուայ իշխանութիւնների “նոր‐հայաստանեան արարչագործութիւնը” չէ։
Խրիմեան Հայրիկի եւ Վազգէն Ա Վեհափառ կաթողիկոսների գահին տիրացած եւ 21-րդ դարի խաւարամիտ ու յանդուգն կղերը չի կարողանում մարսել ,,Հայկական հաց,,ը, որտեղ մշեցի հայ մամիկը Հայաստանի իրականութիւնը իր իմաստութեամբ բնորոշելով՝ ասում է. ,,Առաջ, էրգրի մէջ, ամէն մարդ մի գամփռ էր պահում իր բակում: Հիմա գամփռ չկայ, հիմա բոլորը տուզիկ են: Է՛հ, էդ տուզիկներն էլ էլել են դարձել նախարար…,,:
Յետոյ սրան յաջորդում է պաստառին յայտնուած պատկերը, որ սովորական տուֆ քարն է: Մշակում են քարը եւ, երբ ջրի կաթիլները ցայտում են յատակին, թւում է, թէ քարից արիւն է քամւում։ Պաստառի ձախ կողմին յայտւում է ,,Արեւելեան Հայաստան,, եւ աջ կողմը՝ ,,Արեւմտեան Հայաստան,, տողերն ու քարը բաժանւում է երկու անհաւասար մասի' Արեւելեան Հայաստանը մի բարակ շերտ է դառնում ու կտրւում տուֆ քարի ամբողջական ու մեծ հատուածից… Իսկ մէկ ուրիշ մամիկ Տիրոջից հայոց համար ողորմածութիւն է խնդրում ու համբերութիւն…Նա խորը հաւատով աղօթում է Աստծուն երկրի ու մարդկանց մեղքերի թողութեան համար…
Հիմնականին նկարահանումներն կատարուել են Անի-տուֆ հանքավայրի մօտակայ շէներում: Եւ ընդհանուր թշուառութեան, աղքատութեան ու յուսահատութեան իրականութիւնից յանկարծ յայտնուելով սուրբ Էջմիածնի տաճարի կամարների տակ, ականատես ենք դառնում Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի մասնակցութեամբ խաչօրհնէքի արարողութեանը Սուրբ Ծննդեան օրուայ առիթով։ Եւ ոչ միայն միջավայրի շքեղութիւնն է աչքի զարնում, այլեւ ա՛յն շնականութիւնը, որով պաշտպանութեան նախարարը վերաբերում է իր իրաւասութէան ներքոյ գտնուող հայկական բանակին: Այն բանակին, որ ստեղծելու երազներով վախճանուեցին իրական հերոսները եւ որտեղ այսօր դեռեւս գործում են սովետական բանակի բարքերն իրենց սպանութիւններով ու զինակոչիկներին նուսատացնող արարքներով, անպատժելիութեան այն հաստատուած կարգով, որով ընդհանրապէս իր գոյութիւնն է քարշ տալիս Հայաստանի գաղութային հանրապետութիւնը:
Եւ յետոյ նորից մշեցի մամիկն է խօսում… պատմում է իր հօր մասին, որ Մշոյ Սուլթան Սուրբ Կարապէտ վանքի դպիրն է եղել ու Բուլղարիայում ապրող զարմիկից գաղտնի երեք ֆայտոն զէնք ստանալով, կեանքի գնով փրկել է վանքապատկան ունեցուածքն ու հասցրել սուրբ Էջմիածին։
Մամիկը ինքն իրեն հարց է տալիս, թէ ինքն ու իր եղբայրը արժանի՞ են իրենց հօրը, որի գերեզմանն անգամ խնամել չեն կարող, որովհետեւ այն մնացել է հայրերի երկրում…Յետոյ մամիկի տան բակն ու ամբողջ գիւղը իր քարուքանդ եկեղեցիով, աւերակի վերածուած գերեզմանատան պատուանդաններից պոկուած տապանաքար խաչքարերով ու թշուառ իրականութէամբ շռնդալից ապտակ է դառնում ճարտարապետական ,,գիգանտոմանիայի,, բոլոր օրէնքներով եւ Անիի տուֆ քարով, կիսաքաղց հայ բանուորի տքնաջան աշխատանքի շնորհիւ կառուցուած Մոսկուայի հայկական եկեղեցու իրողութիւնը, որ ոչ միայն անճաշակ է եւ զուրկ որեւէ մշակութային արժէք կրելուց, այլեւ հաւատի ու քրիստոնէութեան ծաղրն է կարծես եւ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի Ռուսական կայսրութէանը տրուած հաւատարմութեան երդումի հաստատումը:
Այսօր,,Հայկական հաց,, վաւերագրական շարժանկարը կալանաւորուած է…Սանկտ-Պետերբուրգի քրիստոնեական շարժանկարների փառատոնը Արմեն Գասպարեանին մի նամակով տեղեկացնում է, թե քաղաքի Սուրբ Եկատերինա հայ առաքելական եկեղեցու վանահայր Սարգիս Չոպուրեանը կտրականապես դեմ է շարժանկարի մասնակցութեանը փառատոնին : Ավելին, այսօր արդեն, ռուսաստանեան չինովնիկների օգնութեամբ, բոլոր միջոցներն օգտագործւում են նոյնիսկ իրեն՝ բեմադրիչին խանգարել մեկնել Իտալիա ներկայացնելու իր ստեղծագործութիւնը : Մի ստեղծագործութիւն, որ վստահաբար կարելի է դիտել հայ վաւերագրական կինոյի լաւագոյն վարպետների' Արտաւազդ Փելեշեանի, Ռուբէն Գեւորգեանցի, Յարութիւն Խաչատրեանի, Լեւոն Մկրտչեանի ճշմարիտ վավերականների կողքին։ Իսկ բեմադրիչ Արմէն Գասպարեանը ենթարկւում է բանսարկութիւնների ու նենգաբարոյ արարքների։ Հայաստանի իշխանութիւններն ու Լուսաւորիչի Եկեղեցու խորհուրդը ապականողները շարունակում են սովետական ռեժիմի բռնարարքները արեւստի եւ արուեստագէտի նկատմամբ: Յիրաւի, գոնէ այստեղ անկեղծ է Եզրաս արքեպիսկոպոսը. «Ռուսաստանը մեր հայրենիքն է»։
Հեռու-հեռուներից, 19-րդ դարի հեռուներից ականջիս մէջ զրնգում է Ազատութեան Ասպետի հարցը.

«Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդեօք

Որտե՞ղ է քո հայրենիքդ»։

Միքայէլ Նալբանդեանի՝ Հային սթափեցնող այս հարցը դեռեւս իր պատասխանը չունի։

Նոյեմբեր, 2012
Փարիզ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի
Ամենադիտված