Դատավորները եգիպտացիներին համազգային գործադուլի կոչ են արել
Վերջին լուրեր
Եգիպոսի դատավորները նախագահ Մուհամեդ Մուրսիի նոր հրամանագրի դեմ համազգային գործադուլի կոչ են արել երկրի քաղաքացիներին, հաղորդում է BBC-ն: Եգիպտոսի բարձրագույն դատական խորհուրդն իր հերթին մեղադրել է երկրի ղեկավարին դատական համակարգի վրա «աննախադեպ հարձակումների մեջ»: Ավելի վաղ Մուրսին արգելել էր դատարաններին հրաժարվել սեփական հրամաններից, քանի դեռ երկրում չկա նոր սահմանադրություն և նոր խորհրդարանը չի գործում: Համաձայն նախագահի հրամանագրի` դատավորն իրավունք չունի լուծարել սահմանադրական ժողովը, որը զբաղված է երկրի նոր հիմնական օրենքի պատրաստմամբ:
Ի թիվս այլ հարցերի, Մուրսիի այս հրամանը կրկնակի դատավարության հնարավորություն է ստեղծում այն մարդկանց համար, ում արդեն ավելի վաղ դատել են 2011 թ. ցույցերի մասնակիցների մահվան համար: Գերագույն խորհուրդը կոչ է արել Մուրսիին ուժը կորցրած ճանաչել ուրբաթ օրը հրապարակված հրամանագիրը: Չնայած Եգիպտոսի նախագահը պնդում է, որ գործում է բացառապես ի շահ հեղափոխության ձեռքբերումների պաշտպանության, նոր հրամանագիրը ողջ երկրում բողոքի ալիքի պատճառ է դարձել:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել