Բանգլադեշում կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի զոհ է դարձել առնվազն 100 մարդ
Վերջին լուրեր
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի ծայրամասում կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, հաղորդում է BBC-ին' հղում կատարելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին: Կրակը բռնկվել էր Աշուլիյա թաղամասում գտնվող բարձրահարկ շենքում:
Հրշեջներից պահանջվեց 5 ժամ կրակը մարելու համար: Դեռ հայտնի չէ, թե ինչն էր դարձել հրդեհի պատճառ: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով' զոհերի մեծ մասի մահվան պատճառ էր դարձել ոչ թե կրակը, այլ այն, որ փրկվելու համար վերջիններս դուրս էին թռչում բարձրահարկ շենքի պատուհաններից: Երկու տարի առաջ նույն թաղամասում կարի ֆաբրիակում հրդեհի հետևանքով զոհվել էր 25 մարդ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել