Կատալոնիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել անջատողականները
Վերջին լուրեր
Իսպանական Կատալոնիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել անջատողականները։ Սակայն դա ամնեևին չի նշանակում, որ տարածաշրջանը մոտ ժամակահատվածում կկարողանա անկախության հանրաքվե անցկացնել և անջատվել Իսպանիայից. գրում է Вести.ru-ն։ Հաղթանակած կոալիցիան չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, և այժմ նրան անհրաժեշտ է այլ քաղաքական ուժերի աջակցությունը։
Կատալոնիայի անկախության կողմնակիցները թեև հաղթանակ են տարել, սակայն անջատվել Իպանիայից նրանց դեռ չի հաջողվի։ «Մերձեցում և Կատալոնիայի միություն» ազգայական կոալիցիան Արտուր Մասիկի գլխավորությամբ չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը։
Երկրորդ տեղը զբաղեցրել են մյուս ազգայնականները՝ «Կատալոնիայի հանրապետական ձախեր», ովքեր գրավել են խորհրդարանական 21 աթոռ։ Հենց նրանց աջակցությանն է ապավինում Մասը։ Եթե կուսակցությունը համաձայնի միանալ հանուն անկախության, դա հնարավորություն կտա անջատողականներին ունենալ բացարձակ մեծամասնություն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել