«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» ռեկորդը
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 13–րդ տուրում 4։0 հաշվով հաղթելով «Լրանտեին», կրկնեց Լա լիգայի ամենաարդյունավետ մեկնարկի ռեկորդը, որը սահմանել է Մադրիդի «Ռեալը». տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։ Կատալոնացիները Լա լիգայի 13 տուրերում տարել են 12 հաղթանակ և մեկ ոչ ոքիի են խաղացել։ «Արքայական ակումբը» նման արդյունք գրանցել է 1991/92 մրցաշրջանում։
Այժմ Վիլանովայի սաներն այդ ռեկորդը գերազանցելու հնարավորություն ունեն։ Դրա համար կատալոնացիները Լա լիգայի առաջիկա հանդիպմանը պետք է հաղթանակ տոնեն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել