Եվս 3 գոլ, և Մեսսին կկրկնի բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)
Վերջին լուրեր
Իսպանիայի առաջնության շրջանակներում, երբ կատալոնական «Բարսելոնան» արտագնա հանդիպմանը 4։0 հաշվով հաղթում էր «Լևանտեին», Լեոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։ Այդ երկու գոլերն արգենտինացու համար դարձան 81-ն ու 82-րդը օրացույցային այս տարում։
Այսպիսով՝ Մեսսիին բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդը կրկնելու համար պակասում է 3 գոլ։
Նշենք, որ ռեկորդը պատկանում է Գերդ Մյուլերին, ով օրացույցային տարում մրցակցի դարպասը գրավել է 85 անգամ։
Մինչ տարվա ավարտը կատալոնացիները 4 հանդիպում կանցկացնեն Իսպանիայի առաջնությունում, ևս մեկը՝ Գավաթի խաղարկությունում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել