Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Բաքվում տեղի ունեցած սկանդալի իրական հիմքը. Ամփոփիչ վերլուծություն

Վերջին լուրեր

Ինչպես արդեն հայտնի է, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ս.թ. նոյեմբերի 22-23-ը պաշտոնական այցով մեկնել էր Բաքու՝ մասնակցելու «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով»-ին (ICAPP): Այն, թե մինչ վեհաժողովի մեկնարկը «Ժառանգության» ղեկավարն ինչ գնահատականներ էր տվել ադրբեջանցի լրագրողներին, ովքեր հատուկ մարզումներ էին անցել Ալիևին սպասարկող օղակների կողմից, դա ընթերցողին էր ներկայացվել ավելի վաղ:

Ամփոփելով վերը նշված այցը՝ հարկ եմ համարում ըստ փաստերի, արձանագրված տեսանյութով առավել մանրամասնել երևույթն ըստ էության:

Արտաքին դիտարկմամբ՝ հետևելով զանգվածային լրատվամիջոցների հղումներին՝ այդ թվում՝ ադրբեջանական, թուրքական, ինչու ոչ, հայկական մի շարք լրատվական կայք էջերի, Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվել է սկանդալով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ս.թ. նոյեմբերի 23-ին «Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողով»-ի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո, երբ նա մերժում է ստացել, ըստ «Turan» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի հնարավորություն չի ընձեռվել:

Մինչ հայկական մամուլը հատուկ որակումներ էր տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի այցին, ըստ որի՝ «Բաքու միայն պետք է գնալ այնտեղից գերի հետ վերադարձնելու, կամ դիպուկահարի մարմին բերելու», մի շարք կուսակցությունների ենթակառույցներ բացատրություն էին ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից, որ «երկիրը վերահաս վտանգի տակ է դրել», մինչ մի շարք նախկին դիվանագետներ, այցի հետ կապված, սկսել էին հիշել, թե իրենք նախկինում ինչեր են իրականացրել ու ինչ հաղթանակներ գրանցել միջազգային ամբիոններում, և նույն պաթոսով Ադրբեջանի լրատվամիջոցներ էին համալրում այդ մտահորիզոնի սահմանները, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն այդ ընթացքում իր երկրի քաղաքական կամքն ու դիրքորոշումն է արտահայտել՝ բոլոր պատվիրակների առջև հայտարարելով և որակելով Ադրբեջանին որպես ագրեսոր երկիր, որի քաղաքական ուղեգծի առջև այսօր շատերն ուղղակի ենթակա են դառնում:

Հավելեմ, այն պահին, երբ Բաքվում պաշտոնական մակարդակով դավադրություն  է կազմակերպվում նույն ԼՂ-ի ինքնորոշման կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ ստորագրելուն, համաձայն որի՝ «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով» հռչակագիր է ստորագրում՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի շուրջ և ծավալվում է արդեն հայտնի սկանդալը՝ նախաձեռնված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, հայրենիքում մի շարք կուսակցություններ ընդհուպ սոցիալական ցանցերի մակարդակին հասնող տեղեկատվական հակագրոհ են կազմակերպում Հովհաննիսյանի անձի շուրջ, իսկ Ադրբեջանի ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվում, որ «միջազգային ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի ընկերը Բաքվում փորձում է խոչընդոտել վեհաժողովի աշխատանքներին»:

Հարկ է թերևս առավել մանրամասնել առկա փաստերը և միջադեպն իր շարժառիթով, որը ներքոնշյալ տեսանյութում թերևս արտաքին դիտարկմամբ, առավել քան ակնհայտ կդառնա:

Նշյալ համաժողովի ընթացքում, երբ մինչ այդ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի լրագրողներին տված հարցազրույցում առավել քան ակնհայտ է դարձել նրա կոշտ դիրքորոշումը ԼՂ ինքնորոշման հարցում, Ադրբեջանի տեղական մակարդակի պնակալեզներն արդեն ներքին պայմանավորվածությամբ նպատակ են ունեցել բացառել Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական ելույթն այդ համաժողովում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Հովհաննիսյանի ելույթն օրակարգում նախատեսված է եղել, սակայն ընթացակարգը խախտվել է, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ»: Այն իր դրսևորումն է ունեցել այն բանից հետո, երբ «Ժառանգության» առաջնորդը պարզել է, որ համաժողովի պատվիրակների նախաձեռնությամբ կազմվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ ICAPP-ի անդամներն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը:

Ուշագրավ է, որ իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ լարվել էր վեհաժողովի նախօրեին, երբ Ադրբեջանի պատվիրակության մի շարք անդամներ հակադարձել են «Ժառանգության» ղեկավարի՝ Բաքվում արած պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել ԼՂ-ի դեմ: Նշեմ, մի քանի հղումներ Ադրբեջանի լրատվամիջոցներից՝ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է. «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»: «Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության» ղեկավար Ասիմ Մոլլազադեն կրկին խոսել է Խոջալուի դեպքերի մասին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է. «Պատմականորեն Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է ունեցել, սակայն եթե այսօր մենք սկսենք դրանք ետ պահանջել, ապա աշխարհում քաոս կսկսվի»: Ադրբեջանի «Յենի Մուսաֆաթ» թերթը գրել է. «Ո՞վ է Մոնթե Մելքոնյանի ընկերոջը հրավիրել Բաքու: Նա Ադրբեջանի թշնամին է: Իշխանության ներսում ցնորվել են: Այժմ հայտնվել ենք դժվար իրավիճակում»:

Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն համարում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին Բաքու հրավիրելը մեծ սխալ է, քանի որ նա իր վերաբերմունքը ոչ մի կերպ չի փոխել:

Հարկ է ընդգծել, որ դեռ նախկինում Կամբոջայում գումարված ICAPP-ի նախորդ համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանը նախնական մերժել էր իր մասնակցության հրավերն այդ համաժողովին՝ որպես բողոք հյուրընկալող կառավարության կողմից երիտասարդ հայ գործընկերոջը կացնով սպանած ադրբեջանցի դատապարտյալի ազատ արձակման Բաքվի համաժողովի ներկա գտնվելու հետ կապված, սակայն ս.թ. նոյեմբերի 22-23-ը, ICAPP-ի ղեկավարությունը, երաշխիքներ տալով նրա անվտանգության ու խոսքի արտահայտման հարցում, համաձայնել էր  Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվելու էր «Անվտանգությունը, խաղաղությունն ու հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո:

Թերևս այս հարցը մեկնաբանելը չափից դուրս պարզեցված կդարձնի առկա տեսանյութում արձանագրված փաստը, ըստ որի՝ Հովհաննիսյանն առանց որևէ խնդրի, բացիեբաց հայտարարում է ընդունված ռեգլամենտի խախտման, վեհաժողովի անդամների ներքին պայմանավորվածության գաղտնազերծման մասին. առանց ՀՀ-ի ներկայացուցչի համաձայնության փորձ է արվելու բանաձև ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջունող հռչակագրի…:

Հատկանշական է ընդգծել, որ ադրբեջանական մամուլը հետագայում բոլոր խողովակներով ապատեղեկատվություն էր տարածել, որ Հովհաննիսյանը իրեն ոչ կոռեկտ է դրսևորել համաժողովում, առանց հրավերի մոտեցել է խոսափողին, ելույթ է պահանջել, որն էլ հարուցել է ներկաների զայրույթը: Թերևս բոլոր գիտակից անձանց համար փաստն առավել քան ակնհայտ է դառնում, որ դա հարևան երկրի ստորընկա հոգիների ներքին ջղաձգումների հետևանք է, և զարմանալի կլիներ եթե այլ կերպ մեկնաբանվեր, քանի որ, առաջին անգամ, ՀՀ պետական քաղաքական գործիչը Բաքվում հրապարակել է, որ Արցախը դա անկախ հանրապետություն է, ու եթե խոսվում է «բռնազավթման» մասին, ապա հայկական հողերի մեծ մասը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ուժերի բռնազավթման ներքո:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Ամփոփելով վերոնշյալը՝ հարկ է ընդգծել, որ Անկախ Հայաստանի դիվանագիտությունը վաղուց պետք է հայ ժողովրդի հավաքական կարծիքը մղեր՝ օգտագործելով հրապարակային ամբիոնները, և դա հատկապես պետք է արվեր թուրքական հեգեմոնիայի տակ գտնվող կենտրոններում՝ Բաքվում, Ստամբուլում, Անկարայում, նվազագույն դեպքում՝ այդ երկրի դաշնակից պետություններում:

Եվս մեկ հատկանշական փաստ, որը հատկապես մտածելու առիթ կտա այն լայն զանգվածներին, ովքեր փորձել են Հովհաննիսյանի ելույթը՝ կապված փախստականների վերադարձի հետ այլ տեսանկյունից դիտարկել: Հարկ է ընդգծել, որ վերջինիս Բաքվում հնչեցրած հայտարարությունները, համահունչ են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Մարդու իրավունքների փախստականների հարցերով միջազգային պայմանագրով նախատեսված կետերի դրույթներին, որը ներառված է նաև «Մադրիդյան սկզբունքներ» կոչված հռչակագրում: Հարկ է նշել, որ «Մադրիդյան սկզբունքներ»-ը դրված է ԵԱՀԿ ՄԽ-ի օրակարգում, որը պաշտոնապես հանձնվել է հակամարտող կողմերին և իր մեջ ներառում է երկողմանի փախստականների վերադարձը: 

Փաստը վերլուծելով ըստ ԷՈՒԹՅԱՆ, հույս ունեմ, որ ամեն դեպքում երևույթն իր զարգացումներով լուրջ մտորումների և համապատասխան հետևություններ անելու տեղիք է տալու:

Լյուդմիլա Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված