Der Standard. Իսրայելի պաշտպանության նախարար Բարաքը հեռանում է
Վերջին լուրեր
Իսրայելի պաշտպանության նախարար 70-ամյա Էհուդ Բարաքը հեռանում է պաշտոնից։ Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ նվիրել իր ընտանիքին. այս մասին հաղորդում է ավստրիական պարբերականը:
Էհուդ Բարաքն ավարտեց իր քաղաքական կարիերան: Այս մասին հայտարարել է նա երկուշաբթի օրը Թել Ավիվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսրայելում 2013թ. հունվարի 22-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Բարաքը չի ցանկանում դնել իր թեկնածությունը:
«Ես որոշել եմ հեռանալ քաղաքական ասպարեզից և չեմ ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին,-ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը»: «Ես ցանկանում եմ իմ ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել»,-ասել է 3 դուստրերի հայր և բազմաթիվ թոռներ ունեցող քաղաքական գործիչը:
Էհուդ Բարաքն անցյալ տարվա հունվարին լքել էր «Աշխատավորական կուսակցության» շարքերը կուսակցության գաղափարական վեճի պատճառով: 4 այլ պատգամավորների հետ նա հիմնել էր «Անկախություն» կուսակցությունը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել