Իսրայելը Գազայի հատվածին 1,245 մլրդ դոլարի վնաս է հասցրել
Վերջին լուրեր
Գազայի հատվածում նոյեմբերի 14-21-ը տևած ռազմական գործողությունների արդյունքում Իսրայելին հասցված վնասի ընդհանուր գումարը կազմել է 1.245 միլիարդ դոլար. հայտնել է ՀԱՄԱՍ խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Թահեր ան Նունին. փոխանցում է rus.ruvr.ru-ն:
Նրա խոսքերով՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների արդյունքում ոչնչացվել է 200 տուն, ևս շուրջ 8000-ը վնասված է: Ամբողջությամբ ավերվել է 42 ոչ բնակելի շենք, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կառավարության շենքը Գազայում, երեք մզկիթ և բժշկական կենտրոնը:
Ան Նունուն ճշգրտված տվյալներ ներկայացրեց մարդկային կորուստների վերաբերյալ: Ըստ նրա՝ Իսրայելի՝ Գազայի վրա օդային հարձակումների զոհ է դարձել 166 մարդ, 1235 մարդ վիրավոր է:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել