Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում. Խորհրդարանի խոսնակ
Վերջին լուրեր
Խաղաղության վերականգնումը Հարավային Կովկասում կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման հետ, և Թուրքիան միշտ ընդգծում է, որ ցանկացած փոփոխություն՝ կապված Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ, այս հարցի հետ, անհնար է. այս մասին լրագրողների հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկը:
Ըստ նրա՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը Կովկասն է, իսկ Կովկասի ներսում՝ ղարաբաղյան հակամարտության լուծումը:
Չիչեկը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար բարեկամական և եղբայրական երկիր է, որոնց միջև հարաբերությունները հիմնված են ոչ թե շահերի, այլ եղբայրության վրա:
«Հենց այս պատճառով մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լինեն ռազմավարական բոլոր ոլորտներում»,-ավելացրել է նա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել