Հայերն ու չեչենները Ռուսաստանում ամենաարագն են բազմանում
Վերջին լուրեր
Ռուսաստանում Демоскоп Weekly-ի կազմած հերթական համարը ներկայացրել է ժողովրդագրական մի ցուցակ, որտեղ ներկայացված է, թե որքանով է փոխվել Ռուսաստանի ազգային-էթնիկ կազմը: Ցուցակը ներկայացնում է, թե որ ազգերն են եղել ամենամեծաքանակը 1989թ., և որոնք են մեծ քանակ կազմում ներկայիս Ռուսաստանում 2010թ. դրությամբ: Ռուսաստանում այս տարիների ընթացքում ամենից արագ աճել է հայերի և չեչենների քանակը՝ համապատասխանաբար 650 և 532 հազարով: Այդ ընթացքում ամենից շատ կրճատվել է ռուսների (8.8 մլն) և ուկրաինացիների (2.4մլն) թիվը:
Հատկանշանական է, որ թվերի նման փոփոխությունը պայմանվորված է ոչ միայն ժողովրդագրական փոփոխություններով, այլև ազգային ինքնագիտակցության փոփոխությամբ. ԽՍՀՄ-ի վերջին տարիներին շատերը, ովքեր նախկինում իրենց ազգությամբ ռուս էին համարում, սկսեցին այլ ազգությամբ հանդես գալ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել