«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
Վերջին լուրեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ՝ նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը: Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 450 դպրոցներ, որոնցից լավագույն 75-ը մասնակցել են մրցույթի մարզային փուլին:
Նոյեմբերի 26-28–ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան դահլիճում կկայանա մրցույթի հանրապետական փուլը, որին կներկայանան թեմատիկ միջոցառումներով լավագույնս ներկայացած տասներկու դպրոցներ՝ Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից։
Հանրապետական փուլի գնահատման համար ձևավորված հանձնախումբը ներկայացված միջոցառումներից կընտրի լավագույններին՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար:
Մրցանակաբաշխությունը կիրականացվի ցերեկույթի ընթացքում՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի: Խրախուսանքի կարժանան ինչպես մրցանակային պարգևների արժանացած, այնպես էլ հանրապետական փուլին մասնակցություն բերած դպրոցները:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել