Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Ի՞նչ պատահեց Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխի հետ

Վերջին լուրեր

Մի ժամանակ Միխայիլ Բաղդասարովն այն մարդն էր, ով կարող էր ցանկացած ժամի առանց նախազգուշացման մտնել Բաղրամյան 26: Բաղդասարովը համարվում էր Սերժ Սարգսյանի բիզնես շահերի ներկայացուցիչը և նախագահի կողմից սեփական թիկնազորին հատուկ հանձնարական էր տրված՝ իր օլիգարխի առաջ նստավայրի դռները ցանկացած ժամի բացելու վերաբերյալ: Անգամ նախագահի քնած լինելու պարագայում հրամայված էր անհապաղ արթնացնել: Ըստ այդմ, Միկա Բաղդասարովը Հայաստանի եզակի «բեզպրաբլեմ» օլիգարխներից մեկն էր:

Երեք օր առաջ «Արմավիա»–ի սեփականատերը հայտարարել է, թե անպայմանորեն ազատվելու է ընկերությունից: «Արմավիա»-ն արդեն տևական ժամանակ բացի գլխացավից, կարծես թե, ուրիշ ոչինչ չի տալիս սեփականատիրոջը՝ հատկապես, որ ավիաընկերության՝ թռիչքներ իրականացնելու լիցենզիան էլ հաջորդ տարի սպառվում է: «Արմավիա»–ից, փաստորեն, հոգնել են բոլորը՝ թե՛ տերը, թե՛ ուղևորները, որ անընդհատ փաստի առաջ են կանգնում, թե՛ պետական մարմինները՝ հաշվի առնելով, որ ավիաընկերության ու օդանավակայանի հաշտեցման դերը, ի վերջո, ստանձնեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ում միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունն էլ վերջին երեք շաբաթվա ընթացքում զերծ է պահում հանրությանը «Արմավիա»–ի թռիչքների դադարեցմանը վերաբերող հերթական տեղեկատվությունից: Եթե Բաղդասարովի «Արմավիա»-ական պրոբլեմներին գումարում ենք նաև «Միկա-ցեմենտ»–ի հետ կապված պատմությունները, ավելի քան հստակ ուրվագծվում է անկումը. Միկա Բաղդասարովը նախագահի երբեմնի ամենավստահելի օլիգարխից վերածվել է Արմեն Գևորգյանի «տղայական պայմանավորվածության» շնորհիվ «շունչ քաշող» բիզնեսմենի:

Բաղդասարովի «անկման» հայտնի պատճառը «ազգային ավիափոխադրողի» պարտքներն են: Ավիաընկերությունում ասում են, թե աշխարհում նման պրակտիկա չկա, որ օդանավակայանը պարտքերի պատճառով ավիաընկերությանը զրկի չվերթներ կատարելու հնարավորությունից: Հատկապես, որ չվերթների դադարի ժամանակահատվածում ավիաընկերությունը, ըստ էության, զրկվում է վաստակելուց, այսինքն՝ պարտքերը մարելու ռեսուրսը պակասում է: Ի դեպ, որոշ տեղեկություններով, այս ընթացքում նաև ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններն են որոշակի դեր կատարում՝ իրենց հաճախորդներին հորդորելով՝ խուսափել «Արմավիա»-ի տոմսերից:

Զարմանալի զուգադիպությամբ «Զվարթնոց»-ն այս տարի «Արմավիա»-ի պարտքերը հիշեց և որոշում կայացրեց սանկցիաներ կիրառել խորհրդարանական ընտրությունների շրջանում: Հաջորդ կաթվածը սեպտեմբերի 21-ի՝ անկախության օրվա նախօրեին էր: Վիճակը սրվեց այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեց ընկերության վաճառքի մտադրությունը:

Հենց այս յուրահատուկ բռնկումներն էլ հիմք են տալիս ենթադրել, որ Էդուարդո Էռնեկյանի թույլտվությամբ կիրառվող սանկցիաներն այդքան էլ «անմեղ չեն» և կարծես թե կոնկրետ նպատակ են հետապնդում: Հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ «Արմավիան», ըստ էության, «ազգային ավիափոխադրող» տիտղոսը կրում է զուտ ֆորմալ կերպով, քանի որ նրա հետ միաժամանակ բոլոր ուղղություններով նույն քանակությամբ թռիչքներ են իրականացնում նաև մյուս ավիաընկերությունները, մինչդեռ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն իրականում հայաստանյան թռիչքների լիարժեք մոնոպոլիստն է՝ իր ձեռքում կենտրոնացնելով թե՛ «Զվարթնոց» և թե՛ «Գյումրի» օդանավակայանները: Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ «Արմավիա»–ի համար խնդիրներ ստեղծելու ճանապարհով օր առաջ ընկերության բարեհաջող վաճառքն ապահովելու հարցում Էռնեկյանի շահագրգռվածությունն անմիջակա՞ն է, թե՞ միջնորդավորված. Միկա Բաղդասարովը հայտարարել է արդեն, որ 2-3 շաբաթվա մեջ վաճառքի գործարքը կկայանա, սակայն դեռևս գործարքի մյուս կողմի անունը գաղտնի է պահվում: Նույն կերպ դժվար է ասել նաև, թե ի՞նչ կշահի ՀՀ քաղաքացին այս ընկերության վաճառքից և այն բանից, որ ընկերության սեփականատիրոջ աթոռին կբազմի մեկ ուրիշը: Միանշանակ է մի բան՝ «ազգային ավիափոխադրող» հորջորջվողը միայն վերջին շրջանում է հայտնվել «հալածյալի» կարգավիճակում և մինչ օրս աշխատում է միայն ու միայն գերշահույթի ակնկալիքով՝ հաշվի առնելով, որ հայաստանյան ավիատոմսերն անհամեմատելի են մյուս երկրների ավիատոմսերի հետ: Չի բացառվում, որ այս հարցում որոշակի դեր ունենա նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որն, ի դեպ, ասում են, նոր տերմինալի շինարարության համար շատ ավելի մեծ թիվ է հրապարակել իբրև ծախս, քան եղել է իրականում: Իսկ նման՝ թեկուզ ուռճացված «ծախսերը», ինչպես գիտենք, փորձում են անպայմանորեն հետ բերել մինչև վերջին կոպեկը, ընդ որում, միայն իրենց հայտնի ձևերով...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված