The Daily Telegraph. Առաջին անգամ հրապարակվել է Բրեյվիկի իրագործած ահաբեկչության տեսագրությունը (տեսանյութ)
Վերջին լուրեր
Նորվեգիայի հեռուստաընկերությունը երկուշաբթի օրն առաջին անգամ եթերում հրապարակել է Օսլոյում անցյալ տարի հուլիսին ծայրահեղական Անդերս Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչության տեսագրությունը. տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
Կառավարության շենքի մոտ կազմակերպած պայթյունի հետևանքով զոհվել են 8 հոգի: Դրանից հետո, ինչպես հայտնի է, ահաբեկիչը գնացել է Ուտոյա կղզի, ուր դաժանորեն սպանել է երիտասարդական ճամբարի մասնակիցներին:
Այս տեսանյութը մինչ օրս չէին ցուցադրում:
2011 թվականի հուլիսի 22-ին՝ 15:16-ին ահաբեկիչը շատ սովորական կերպով կանգնեցնում է իր սպիտակ գույնի «Volkswagen Crafter»-ը կառավարության շենքի հենց կողքը, ինչին ոչ մեկ այդպես էլ ուշադրություն չի դարձնում, նույնիսկ անցնող ոստիկանը: Ահաբեկիչն արագ հեռանում է մեքենայից։ Ուղիղ 9 րոպեից հարյուրավոր կիլոգրամներ տրոտիլով լցված մեքենան պայթում է:
Հիշեցնենք, որ Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտոյա կղզում սպանել է 77, վիրավորել՝ 242 մարդու։
Նշենք, որ օգոստոսին Նորվեգիայի դատարանը Անդերս Բրեյվիկին ճանաչեց մեղսունակ ու դատապարտեց 21 տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)