Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Թուրքիան մինչև 2015-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. թուրք մտավորականներ

Վերջին լուրեր

Թուրք մտավորականների գերակշիռ մասը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան չի ընդունի 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը. հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայաստանցի լրագրողների հետ հանդիպումներում թուրք մտավորականների մի մասն էլ ասում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գլխավոր խոչընդոտը թուրքական կառավարությունն է, որն ազգային փոքրամասնությունների հարցերի լուծման համար գրեթե ոչինչ չի ձեռնարկում:

Թուրք իրավապաշտպան, Մարդու իրավունքների ասոցիացիայի ղեկավար Այշե Գյունայսուն կարծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի անեծքն է, նրա պատիժը: Իրավապաշտպանն ասում է, որ սա Թուրքիան է, այլ ոչ՝ Եվրոպան, որտեղ, օրինակ, Գերմանիան ընդունեց իր մեղքը հրեաների նկատմամբ: Թուրքիայի պարագայում ժխտողականությունը արտահայտվում է նույնիսկ հայերի գոյությունը ժխտելով, ջնջում են անգամ հայոց պատմության հարուստ հետքերը, նշում է թուրք իրավապաշտպանը' ցավով արձանագրելով, որ ժամանակին մշակույթով հարուստ Արևմտյան Հայաստանն այժմ ամայի մի տարածքի է վերածվել:

«Թուրքիան չկարողացավ խաղաղություն գտնել: Թուրքիայում ժողովրդավարություն չկա»,-ասում է իրավապաշտպանը, շեշտելով, որ արյունահեղությունը շարունակվում է մինչ օրս, երբ ապստամբում են քրդերը:

Թուրք լրագրող Հիլալ Կապլանն, ով հայտի է Հայոց ցեղասպանության մասին իր հոդվածներով, ասում է, որ Թուրքիայում 90 տարիների ընթացքում մարդկանց սուտ են ասել: «Ես որպես լրագրող աշխատում եմ իմ լուման ներդնել այս սուտը շտկելու գործում»,-ասում է Կապլանը՝ կարևորելով այս հարցում հասարակության դերը:

«Եթե չես ընդունում, որ քո պատմության մեջ կան բծեր, դրանք չեն մաքրվի: Ես սկսել եմ խոսել 1915 թվականին կատարվածի մասին: Թուրքիան պետք է հասկանա ու ազատ քննարկի մեր պատմության այս հատվածը»,-ասում է Կապլանը:

Լրագրողը ասում է, որ իր հոդվածների համար հաճախ է սպառնալիքներ ստանում ազգայնականների կողմից: Միաժամանակ, ըստ Կապլանի, գնալով ավելի շատ մարդիկ են կիրառում ցեղասպանություն բառը, այդ եզրույթը հնչում է հեռուստածրագրերի ընթացքում, գրվում' թերթերում: Կապլանը օրինակ է բերում Հայոց ցեղասպանությանը նվիրված Հասան Ջեմալի գիրքը՝ «1915 թվականի ցեղասպանություն» վերնագրով: Նա նշում է, որ այդ գրքի լույս ընծայումը մեծ նորություն չէր թուրք հասարակության համար:

Լրագրողը կարծում է, որ «Ագօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահը թույլ տվեց պատմությանն ավելի արագ շարժվել: Դինքի մահվանից առաջ մարդիկ վախենում էին անգամ օգտագործել ցեղասպանություն բառը, բայց Դինքի մահից հետո երեք տարվա ընթացքում ցեղասպանության հարցի շուրջ ակցիաներ էին տեղի ունենում Ստամբուլի կենտրոնում:

«Նախկինում ոստիկանությունն այդքան էլ հետաքրքրված չէր ապրիլի 24-ի հիշատակի միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովմամբ, սակայն, մեզ շրջապատող ֆաշիստների թիվը գնալով պակասում է», - իր ուրախությունը հայ լրագրողների հետ է կիսում թուրք լրագրողը:

Կապլանն, ինչպես նաև շատ թուրք մտավորականներ, ասում է, որ ցանկանում են օր առաջ տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված հարաբերությունները, և վկան դառնալ երկու կողմերի քննարկումներին ու երկխոսություններին, այլ ոչ թե լսել անընդհատ հնչող երկկողմ մեղադրանքներ:

«Հյուրիեթ» թերթի խմբագիր Բարչըն Յինանչն էլ կարծում է, որ հայ-թուրքական հաշտեցում մոտ ապագայում չի լինի, ինչը նա գլխավորապես պայմանավորում է Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններով: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է առաջադրվել 2014 թվականի նախագահական ընտրություններին:

«Որպեսզի համոզիչ հաղթանակ տանի, նա հիմա ազգայնականների հետ սիրախաղով է տարված, նա զիջման չի գնա, քանի որ դա ազգայնականների կողմից շատ վատ է ընկալվում»,-նկատում է լրագրողը:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ներկայացուցիչ Չիգյդեմ Մաթըրը ևս հոռետես է: Նրա կարծիքով' առաջիկա քսան տարիներին Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայում ոչինչ տեղի չի ունենա:

«Նրանք երբեք չեն ընդունի դա,-ասում է Մաթըրը. «Եթե մի հրաշք կատարվի, օրինակ, Թուրքիայում հաստատվի սոցիալիստական կառավարություն, այդ հարցը կարող է այլ կերպ լուծվել: Բայց այսօրվա գաղափարախոսությամբ այն մոտակա տարիներին հնարավոր չէ»:

Թուրք գործիչը կարծում է, որ ինչ-որ բան կարող է փոխվել, եթե 2015 թվականին ԱՄՆ-ը 1915 թվականին տեղի ունեցածը որոշի կոչել ցեղասպանություն: Մաթըրը ասում է՝ այն, ինչ Թուրքիան ժամանակին արեց հայերի հետ, հիմա անում է քրդերի և մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների հետ:

«Ողջ մտածելակերպը պետք է փոխվի Թուրքիայում»,-ամփոփում է թուրք մտավորականը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված