Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է Ստեփանակերտի արտաքին քաղաքականության ուղղությունները
Վերջին լուրեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ Համագործակցության հանձնաժողովի խմբի անդամներին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ. տեղեկացնում է Artsakh Today վերլուծական և լրատվական կայքը:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկեցին ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկայիս փուլին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրեց պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հակամարտության կարգավորման զանազան գործոնների վերաբերյալ:
Բացի այդ, Կարեն Միրզոյանը մեծ շեշտադրում արեց խորհրդարանական դիվանագիտության կարևորության վրա այս հակամարտության կարգավորման հարցում և նշանակություն տվեց դրա համակողմանի ներկայացման հարցում:
Հանդիպմանը ներկա էին նաև Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել