«Հրապարակ». Համակարգում նվեր ստանալու և տալու «լավ» ավանդույթներ կան
Վերջին լուրեր
«Հրապարակ» հայաստանյան պարբերականը գրում է.
«Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ծննդյան օրն էր, նա դարձավ 52 տարեկան: Թեև հոբելյանը կլոր չէր, բայց դատական համակարգում երեկ իրարանցում էր տիրում՝ քննարկում էին, թե ինչպես նշեն «շեֆի» ծննդյան օրը: Դատավորները փող էին «քցվել» և այնպիսի ծանրակշիռ նվեր էին փնտրում իրենց նախագահի համար, որ ամոթ չլիներ մատուցելը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Թե ինչով ավարտվեցին փնտրտուքները, մեզ չհաջողվեց պարզել, բայց վստահ ենք, որ դատավորներն ամոթով չեն մնացել շեֆի մոտ: Այս համակարգում նվեր ստանալու և տալու «լավ» ավանդույթներ կան»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել