«168 ժամ». Հայրենակիցների վերաբնակեցումը դադարեցվել է
Վերջին լուրեր
Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստան մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներից դիմումների ընդունումը, գրում է «168 ժամ»-ը: Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում էր «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագիրը, որով ՀՀ քաղաքացիներին ՌԴ ծայրամասային նահանգներից որևէ մեկում տրամադրում էր վերաբնակչի կարգավիճակ և աշխատանքի հնարավորություն:
Այս ծրագիրը գործի է դրվել 2006–ին և դրա նպատակն ԱՊՀ երկրների քաղաքացիների միջոցով ՌԴ առավել քիչ բնակեցված տարածքների բնակեցումն էր: Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս ծրագրի գործունեությունն անվանեց «անընդունելի»: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դիմումների ընդունումը դադարեցվել է մինչև 2013–ի հունվարի 10-ը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել