«Ժողովուրդ». Հրազդան քաղաքում նկատվում է ջրծաղիկի համաճարակ
Վերջին լուրեր
Հրազդան քաղաքում նկատվում է ջրծաղիկի համաճարակ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նախակրթարանների և դպրոցների բազմաթիվ երեխաներ այս օրերին բացակայում են ուսումնական պարապմունքներից ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով: Վարակվածների թվով ամենաշատ դեպքերը գրանցվել են քաղաքի թիվ 6 դպրոցում, որի տնօրեն Գրիշա Ղազարյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Դա համաճարակ դիտել չի կարելի: Անհանգստանալու կարիք էլ չկա, դա վտանգավոր հիվանդություն չէ, և ավելի լավ է երեխաները հիմա հիվանդանան, քան ավագ տարիքում: Այս ընթացքում շուրջ 30-40 երեխա հիվանդացել է և բուժվել»:
Տնօրենի վկայությամբ՝ հիվանդության պատճառով զանգվածային բացակայությունները սկսվել են դեռևս հոկտեմբերին: Երեկվա դրությամբ դպրոցի 312 աշակերտից դասի չեն ներկայացել 15-ը, որից միայն 6-ը՝ ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել